My name is  Rubina and I am 17 years old.

I live and study in Aragatsavan village. I am actively involved in civic work and am always trying to make my community better by organizing various projects. One of these projects is the GOALS extra-curricular courses.

Let me tell about it from the very beginning.

Since my early childhood, I have loved football, and I always went to play football with my father. I was the only girl on the pitch as I played among boys older than me. At that age I couldn’t even imagine that girls could play football as well, and that national teams of girls existed in the world. As I got older, my opportunities to play football were diminishing as I, often a victim of societal opinions and pressures, was keeping myself away from my favourite activities.

In 2014 I participated in a school soccer tournament, there is need to highlight the following: I was very impressed and inspired as the organizers focused on having girls involved in the tournament and I had the opportunity to be one of the players on a team. We won many games before losing finally.

I  didn’t play football for a while until the moment when GOALS visited my village. Here is a link to the video where I shared my emotions and impressions on the meeting (https://www.youtube.com/watch?v=1g52XfKbbOQ).

That same year  I participated in SSI (Sport Social Impact) training courses organized by CAC (Coaches Across Continents) and GOALS (Girls of Armenia Leadership Soccer). SSI gave me a unique opportunity to become braver, goal-oriented and discover myself. At the end of the training, the organizers suggested that we carried out extra-curricular courses in our communities and I happily agreed. But that same year, I had some issues with the school principal who refused to allow me to use the pitch for having the trainings because “Gender Equality” was included in the lesson plan The principal also banned parents from allowing their children to take part in the program. Anyways, I’d rather not continue in more detail.

In the end, I managed to organize and conduct the extra-curricular courses in June, 2018. The majority of the participants were from nearby villages, which you can probably guess why. After successfully completing the course, I received wonderful news that there would be another SSI training this year. With great excitement, I registered and participated in the SSI training that took place at the Gyumri Football Academy. During that time I asked Lorik if I could start an internship at GOALS. My request was accepted, for which I am so grateful.

By the way, I got an offer to be a coach with CAC after completing a 6-month course. With my experience, I want to be an example for those people who step away from their goals and dreams because of society’s opinion. We must break the stereotypes which prevent us from doing the things we love. I have heard the following expressions a lot: “Girls can’t play football at the age of 17 or after,” “Instead of participating in these programs, you had better find a boyfriend/husband for you,” “You are too active for your age, you had better be modest.” But I didn’t focus on these comments.  Instead, I always try to demonstrate that these programs are a great help to enable youth to be themselves and develop into professional individuals.

In order to reach the right destination, it is important not to give up. Move forward without letting the obstacles stop you. There will always be people there to help and encourage you to overcome the obstacles.

I want to express my appreciation to GOALS and all the other programs I participated in. They gave me a special opportunity for self-expression. I could not be the person that I am today without those programs.

 

Ես Ռուբինան եմ` 17 տարեկան:

Ապրում և սովորում եմ Արագածավան գյուղում, ակտիվ գործունեություն եմ  ծավալում սոցիալական աշխատանքներում և միշտ փորձում եմ ավելի լավը դարձնել համայնքս` կազմակերպելով ու անցկացնելով բազում ծրագրեր: Այդ ծրագրերից մեկն էլ GOALS-ի արտաժամյա դասընթացները եղան:

Եկեք պատմեմ ամենասկզբից։

Փոքր տարիքից սկսած սիրել եմ ֆուտբոլը, միշտ հայրիկիս հետ գնում էի ֆուտբոլ խաղալու, դաշտում միայն ես էի աղջիկ, մնացածը ինձանից շատ մեծ տղաներ էին։ Գիտե՞ք, այդ տարիքում, անգամ, պատկերացում էլ չունեի, որ աղջիկներն էլ կարող էին ֆուտբոլ խաղալ, կամ, որ աշխարհում աղջիկների ֆուտբոլային հավաքական գոյություն ունի: Որքան մեծանում էի, այնքան սահմանափակվում էին ֆուտբոլ խաղալու հնարավորություններս շատ ժամանակ շրջապատիս կարծիքին զոհ գնալով՝ հրաժարվում էի իմ սիրած զբաղմունքից:

2014-ն էր՝ մասնակցեցի ֆուտբոլի դպրոցական առաջնությանը, ասեմ, որ շա՜տ ոգևորված էի, որովհետև առաջնությունում կազմակերպիչների կողմից պարտադիր պայման էր սահմանված՝ աղջիկները ևս պետք է մասնակցեին՝ յուրաքանչյուր թիմում, առնվազն, երկու աղջկա ներկայություն պետք է լիներ (չհաշված պահեստայինները): Հաղթում էինք մեծ հաշիվներով մինչև որ՝ չպարտվեցինք:

Տևական ժամանակ չզբաղվեցի ֆուտբոլով մինչև այն պահը, երբ GOALS-ի թիմն այցելեց մեր գյուղ (2017թ.): Տեղադրում եմ հղումն այդ հանդիպման որտեղ տպավորություններս և էմոցիաներս ավելի արտահայտիչ են (https://www.youtube.com/watch?v=1g52XfKbbOQ):

Հենց նույն տարում էլ մասնակցեցի Coaches Across Continents-ի և GOALS-ի կողմից անցկացվող <<Սպորտը որպես սոցիալական ազդեցություն>> դասընթաց-վերապատրաստմանը: ՍՍԱ-ն ինձ հնարավորություն տվեց ինքնաբացահայտվելու, ավելի համարձակ և նպատակասլաց դառնալու: Վերապատրաստման ավարտին կազմակերպիչները մեզ առաջարկեցին կազմակերպել ՍՍԱ արտաժամյա դասընթացներ և ես համաձայնեցի: Այդ տարում դպրոցի հետ կապված խնդիրներ եղան՝ տնօրենը ոչ միայն հրաժարվեց տրամադրել ինձ ֆուտբոլի դաշտը, քանի որ ինձ տրված խաղային պլանի մեջ ներառված էր <<Գենդերային հավասարություն>> թեման, այլ նաև դասընթացին գրանցված երեխաների ծնողներին արգելեց իրենց երեխաներին թույլ տալ մասնակցել ծրագրին…ինչևէ, չշարունակեմ:

Արտաժամյա դասընթացները, ի վերջո, կարողացա կազմակերպել ու անցկացնել այս տարվա հունիսին: Մասնակիցների մեծամասնությունը հարևան գյուղերից էին, կարծում եմ, հասկացաք, թե ինչու…: Դասընթացներս հաջողությամբ ավարտելուց հետո մի հրաշք տեղեկություն ստացա այն մասին, որ այս տարի ևս անցկացվելու է ՍՍԱ վերապատրաստում։ Շատ մեծ ոգևորությամբ գրանցվեցի և մասնակցեցի Գյումրիի Ֆուտբոլի Ակադեմիայում անցկացվող վերապատրաստմանը և այդ ընթացքում էլ Լորիկին դիմեցի GOALS-ում պրակտիկա սկսելու խնդրանքով, ինչպես տեսնում եք՝ խնդրանքս չանտեսվեց, որի համար անչափ շնորհակալ եմ։

Ի դեպ, CAC-ի թիմից առաջարկություն ստացա դառնալու CAC-ի մարզիչ 6-ամսյա կուրսը ավարտելուց հետո: Իմ փորձով ցանկանում եմ օրինակ ծառայել այն մարդկանց, ովքեր ետ են կանգնում իրենց նպատակներից և երազանքներից հասարակության կարծիքի պատճառով։ Պետք է կոտրենք այն կարծրատիպերը որոնք խանգարում են մեզ անելու այն, ինչ սիրում ենք։ Գիտե՞ք ինչքան եմ լսել <<Բա աղջիկն էլ էս տարիքում ֆուտբոլ խաղա՞>>, <<Էտ ծրագրերին մասնակցելու փոխարեն քեզ մի հատ լավ կյանքի ընկեր ճարի>>, <<Չափազանց ակտիվ ես քեզ պահում, մի քիչ համեստ եղի>> արտահայտությունները։ Լսելով դրանք՝ միևնույն ժամանակ տեղի չեմ տվել և փորձել եմ ապացուցել, որ այս ամենն ինձ օգնում է կայանալ և գտնել իմ ճիշտ տեղն այս աշխարհում:  

Պետք է երբեք հանձնվել և թույլ տալ առաջացած խնդիրներին կառավարել մեր կյանքը, հավատացե´ք, այդ ընթացքում միշտ կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել մեզ հաղթահարել դրանք:

Ցանկանում եմ անչափ շնորհակալություն հայտնել GOALS-ին և բոլոր այն ծրագրերին, որոնց երբևէ մասնակցություն ունեցել եմ, ինձ ինքնադրսևորվելու ահռելի և ամենահավես հնարավորություններն ընձեռելու համար առանց այդ ծրագրերի ես չէի կարողանա լինել այն, ով կամ ներկայում:

Leave a Reply